Ծրագրի մասին

Տեխնիկական տեղեկատվություն

Ծրագրի անվանում՝ «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի

արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար

Ծրագրի հապավում՝ MENVIPRO
Ծրագրի համար՝ 598232-EPP-1-2018-1-IT-EPPKA2-CBHE-JP

Ծրագրի տևողություն՝ 2018-2021թթ.

Ծրագրի ամփոփում

Ծրագրի ընդհանուր նպատակն է շրջակա միջավայրի պաշտպանության (բնապահպանության) ոլորտում
բարելավել կրթական ծրագրերի որակը Հայաստանում և Վրաստանում, ապահովել առարկայական ծրագրերի
բազմակողմանի արդիականացում՝ հիմք ընդունելով Բոլոնիայի և ԵՀԱ-ի (եվրոպական համալսարանների
ասոցիացիա) Զալցբուրգյան սկզբունքները, ինչպես նաև եվրոպական լավագույն փորձը՝ ներառյալ կրթական
տեխնոլոգիաների վերջին նորարարությունները: Ծրագիրը կարևորելու է հետբուհական կրթության և
գիտահետազոտական գործունեության սերտ կապը՝ այդպիսով շրջանավարտներին զինելով նորագույն
գիտելիքներով և գործնական հմտություններով: Համալսարան-հասարակություն-արդյունաբերություն կապերը
նույնպես կխթանեն շրջանավարտների աշխատունակությունը:
Բնապահպանական կրթությունը կտրուկ արդիականացնելու նպատակով ծրագրի շրջանակներում ստեղծվելու է
միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական եզակի լաբորատորիա, որտեղ կիրականացվեն
ուսանողական, արտաքին շահառուների հետ համագործակցային տարբեր նախագծեր։ Բնապահպանության
ոլորտում միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական լաբորատորիան ծրագրի հիմնական
շոշափելի արդյունքներից է, որը տարիներ շարունակ սահմանելու է հետբուհական կրթության որակի
չափանիշները: Ավելին՝ լաբորատորիան հասանելի կդարձնի ժամանակակից լաբորատորայի
ենթակառուցվածքները և հնարավորություն կտա իրականացնելու տարբեր նախագծեր համալսարանների և
արտաքին շահառուների միջև:
Ծրագրի գործառնական նպատակներից է նոր և արդիականացված առարկայական ծրագրերի մշակումը
հավատարմագրման համար: Բոլոր գործընկեր համալսարաններում արդիականացվելու են հետևյալ
առարկայական ծրագրերը՝
 Շրջակա միջավայրի երկրաքիմիա
 էկոլոգիական մոնիթորինգ և չափիչ սարքեր
 Համալիր գեոէկոլոգիական քարտեզագրում
 Տարածական տեղեկատվական ենթակառուցվածքներ և կառավարում
 Լանդշաֆտի պլանավորում
 Քաղաքային միջավայրի էկոլոգիա
 Էկոթունաբանություն
 Աշխարհագրական-տեղեկատվական համակարգեր (ԱՏՀ)
 Էկոլոգիական ռիսկի գնահատում
Մշակվելու են հետևյալ նոր առարկայական ծրագրերը (յուրաքանչյուրը՝ 3 ECTS կրեդիտ)
 Շրջակա միջավայրի ճառագայթային պաշտպանություն
 Շրջակա միջավայրի տվյալների վիճակագրություն
 Շրջակա միջավայրի կիրառական հեռազննում

 Ջրի որակի կառավարում
Սննդի անվտանգություն և պաշտպանություն

գործընկերություն

Նորություններ

Հրապարակումը

Միջոցառումներ

Ազդեցություն